Thursday, December 14, 2006

Հայկական հեռուստատեսութիւն

Վեջին երկու շաբաթներուն ընթացքին իրարայաջորդ լուրեր ստացանք նոր աշխարհատարած արբանեակային հէռուստակայաններու հիմնադրութեան մասին:
  1. Էլ-Ջեզիրա կայանը որ Արաբերէն լեզւով կը հեռարձակուեր ( http://www.aljazeera.net/ ), իր ծննդեան տասերորդ տարեդարձին, սկսաւ իր նոր արբանեակային Անգլերէն կայանը ( http://english.aljazeera.net/ ), հեռարձակելով գրեթէ համայն աշխարհի տարածքին: Յայտարարուած նպատակն է Արաբական տեսակետը հասցնել աշխարհին:
  2. Բրիտանական BBC կայանը, որը ժամանակին կարճ ժամանակի մը համար ունեցած էր Արաբական արբանյակային հեռուստակայան, որոշեց կրկին վերսկսիլ յաղորդումները աւելի քան տասը տարուայ դադարէ ետք ( http://www.bbcarabic.com/ ):
  3. Ֆրանսան զգալով որ ետ կը մնայ եւ իր տեսակետը պէտք եղածին պէս չի հասնիր աշխարհին, սկսաւ հեռարձակեր իր նոր France24 կայանը ( www.france24.com ), որը սկսած է յաղորդել ֆրանսերէնով եւ անգլերէնով, իսկ 2007-էն սկսեալ նաեւ արաբերէնով:
  4. «Ազգ» Օրաթերթէն կ'իմանանք նոր Թրքական հեռուստակայանի մը մասին, որ կը հեռարձակուի Ամերիկայի մէջ, անգլերէն լեզւով ( http://www.azg.am/?lang=AR&num=2006121410 ) Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում սկսել են հեռարձակվել թուրքական առաջին հեռուստակայանի՝ Ebru TV-ի հաղորդումները: «Զաման» թերթը դեկտեմբերի 12-ի համարում նշել է, որ թուրքական այս հեռուստակայանի Նյու Ջերսի նահանգից հեռարձակվող հաղորդումները անգլերեն են եւ 24-ժամյա: Դրանք ուղղված են ոչ միայն ամերիկաբնակ թուրքերին, այլեւ ողջ ամերիկացիներին: Նախապատրաստական լուրջ աշխատանքներից հետո հեռարձակվող հաղորդումներում մեծ տեղ է տրվում գիտությանը, արվեստին, մշակույթին, սպորտին, լուրերին եւ քաղաքական հրատապ խնդիրներին:
    Հաղորդումները ԱՄՆ-ում բնակվող թուրքերով սահմանափակելու փոխարեն բոլոր ամերիկացիներին ուղղելու հանգամանքը չափազանց կարեւոր է Թուրքիայի օգտին առանց միջնորդների լոբբիստական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ ամերիկյան իրականության մեջ թուրքանպաստ հասարակական կարծիք ձեւավորելու առումով, ինչը ոչ այնքան մտահոգիչ, որքան ուսանելի պետք է դառնա մեր հայրենակիցների համար:

Իրենց կայքէջին մէջ ( http://www.ebru.tv/ ) կայանին Թրքական ըլլալը ակնհայտ չէ, ինչ որ կրնայ իրենց յաղորդումներուն «չէզոք»-ի կարգավիճակ տալ եւ օտարներուն առջեւ աւելի հաւաստի երեւալ: Եթէ առ այժմ նիւթական միջոցներ չկան նման Հայկական կայան ունենալու, ապա կարելի է մտածել Հ1-ը օգտագործելու մասին: Հայկական հանրային կայանը (Հ1 - Առաջին Ալիք) լեցուն է օտար, հատկապէս հարաւ-ամերիկեան, ֆիլմաշարերով (serials) որոնք կրնան հետաքրքրել Հայաստանցի հեռուստատեսը, քանի որ ձայնը կրնօրինակուած է Հայերէնի, բայց շատ աւելի օգտակար պիտի ըլլար որ սփիւռքի համար ասոնց փոխարէն հեռարձակուէր օտար լեզուներով ծրագիրներ եւ լրատւութիւն:

No comments: